Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հոմեոպաթիայի խնդիրներին նվիրված համաժողով

Օրերս մեկնարկեց հոմեոպաթիայի խնդիրներին նվիրված միջազգային քառօրյա համաժողովը, որին մասնակցում էին ոլորտի մասնագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և մի շարք այլ երկրներից:

 

«Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիայի» նախագահ Մարիամ Ղարաբաղցյանը նշել է, որ նման համաժողովներ ասոցիացիան կազմակերպում է երեք տարին մեկ անգամ, համաժողովի նպատակն է աշխարահի լավագույն հոմեոպաթ-բժիշկներին հրավիրել Հայաստան, հայ մասնագետներին հնարավորություն ընձեռել լսելու աշխարհի խոշոր մասնագետների զեկույցները, որոնք կհարստացնեն հայ մասնագետների բժշկական գիտելիքները:

 

«Հոմեոպաթիա բուժամեթոդն աշխարհում գոյություն ունի 200 տարուց ավելի, իսկ Հայաստանում 19 տարի, բուժումն իրականացվում է բնական մեթոդներով` դեղաբույսեր, հանքային աղեր, կենդանիներ»,- հաղորդել է Մարիամ Ղարաբաղցյանը: Ըստ նրա, նմանօրինակ դեղորայքը չունի կողմնակի ազդեցություն:

 

Ասոցիացիայի նախագահը նշել է նաև, որ Հայաստանում հոմեոպաթիկ բժշկությանը վստահում են և առաջընթացն այն է, որ գրեթե բոլոր հիվանդանոցներում այսօր կան մասնագետներ:

 

Նշենք, որ հոմեոպաթիան ստեղծել է հանրահռչակ գերմանացի բժիշկ-դեղագործ Սամուել Հանեմանը: Հայաստանում բուժամեթոդն սկսել է կիրառվել 1993 թվականից, երբ Հայաստան է եկել և հայ բժիշկներին հոմեոպաթիա դասավանդել գերմանացի հայտնի հոմեոպաթ Սաբինե Ցիմերմանը:

 

Հոմեոպաթիան բժշկական մասնագիտություն է, որը բուժում է միայն բնական դեղերով: Այդ դեղորայքը պատրաստվում է բույսերից, կենդանական ծագման նյութերից, հանքային աղերից և այլն: Հոմեոպաթիկ բուժման ենթարկվում են բոլոր թերապևտիկ հիվանդությունները: Այս մեթոդով բուժման ամենամեծ առավելությունը դեղորայքի ոչ վնասակար լինելն է, քանի որ հոմեոպաթիկ դեղերը չունեն կողմնակի ազդեցություններ: Դեղորայքի պատրաստման համար օգտագործվում են դեղի սկզբնանյութի միկրոչափաքանակներ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6.2012 (630)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ